Փաշինյանը անդրադարձել է աշխատավարձերի բարձրացման թեմային
Nov 20, 2022
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն 2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի հետեւյալ բարձրացումները.
Լաբորանտ՝ 67 հազարից՝ 102 հազար դրամ, աճը՝ 52 տոկոս: Ավագ լաբորանտ՝ 76 հազարից՝ 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս: Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար դրամ, աճը՝ 40 տոկոս: Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար դրամ, աճը՝ 102 տոկոս: Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար դրամ, աճը՝ 118 տոկոս: Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս: Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար դրամ, աճը՝ 78 տոկոս: Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս»:




















