top of page

Նորավանում երեկ գիշերվանից հանգիստ վիճակ է․ գյուղապետ

Nov 20, 2022
1 min read



Սյունիքի Նորավան գյուղում և շրջակայքում հարաբերական անդորր է, ռազմական գործողություններ այս պահին չեն ընթանում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Նորավանի գյուղապետ Սլավիկ Պապյանը։ «Երեկ գիշերվանից հանգիստ վիճակ է, ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա։ Պապյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ամեն ինչ հանդարտ է։ Գյուղն իր սովորական ու բնականոն կյանքով է ապրում։ Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանը բացահայտ հարձակվել էր ՀՀ արևելյան սահմանի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց լուրը, իսկ գիշերը նշեց նաև մեկ զոհի մասին։ Զոհերի և վիրավորների մասին պաշտոնական թիվը մինչ այս պահը չի թարմացվել։ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է 13 զինվորականի գերեվարվելու մասին։ Անի Մարտիրոսյան


 
 
1/3798
bottom of page