«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի մոտ. քաղաքացիները փողոց են փակում
Apr 20, 2024
1 min read

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակի հարևանությամբ, նրանք փակել են Թումանյան փողոցը։
«Հող են հանձնում, սիգնալ տվեք»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ անցող մեքենաների վարորդներին:
Ակցիայի անցկացման վայր ժամանած ոստիկաններն, իրենց հերթին, կոչ են անում քաղաքացիներին դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից ու ակցիան շարունակել այլ տեղում։




















