top of page

Ովքե՞ր և ինչո՞ւ են պարգևատրվում «Վաստակի համար» մեդալով․ Ո՞ր արժանիքի համար Քյարամյանը պարգևատրվեց

Nov 20, 2022
1 min read

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը Արցախի քննչական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվեց «Վաստակի համար» մեդալով։


Այս մեդալը Քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:


Մեդալով պարգևատրվում են Քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և Քննչական կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:


Մեդալով կարող են պարգևատրվել նաև Քննչական կոմիտեի պետական և (կամ) քաղաքացիական ծառայության առնվազն 10 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և Քննչական կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար:


Նշենք, որ Քյարամյանի աշխատանքային գործունեությունը սկսել է 2013թ-ին։ Նա 2013-2014թթ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում` որպես քննիչ: Ստացվում է, որ Քյարամյանի ողջ աշխատանքային գործունեությունը չի գերազանցում 9 տարին։


Արմինե Նավոյան

1/3798
bottom of page