top of page

4,5 մագնիտուդուվ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւելքում

Apr 3, 2024
1 min read

4,5 մագնիտուդուվ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մալաթիա նահանգում (երկրի արեւելք)։ Այս մասին տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Դողանշեհիր շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 13,9 կիլոմետր խորությունում։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան իր հերթին տեղեկացրել է, որ «երկրաշարժից հետո «բացասական իրավիճակ» չկա։

1/3798
bottom of page