top of page

«Պապիկյանին ռադ արեք, Փաշինյան»․ Փաշինյանին մոտենալ փորձող քաղաքացին բերման ենթարկվեց

Nov 20, 2022
1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ շենքից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու վերաբերյալ։


Մինչ Փաշինյանի՝ շենքից հեռանալը միջադեպ տեղի ունեցավ․ մի քաղաքացի փորձեց նրան մոտենալ՝ վանկարկելով․ «Սուրեն Պապիկյանին ռադ արեք, Փաշինյան»։


Քաղաքացուն բերման ենթարկեցին։

1/3798
bottom of page