top of page

Փարաքարում իրավիճակը լարվեց․ կան բերման ենթարկվածներ

Nov 20, 2022
1 min read


Փարաքար համայնքում կրկին լարված իրավիճակ է:

«Ապրելու երկիր» կուսակցության համակիրներն այս փակել են դեպի օդանավակայան տանող, ինչպես նաև հարակից ճանապարհները և պահանջում են բացել համայնքապետարանի մուտքը: Ոստիկաններն էլ հայտարարում են, որ ճանապարհ փակելն անօրինական է և բռնի ուժով փորձում են բացել ճանապարհը:

Ոստիկանների ու «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցների միջև քաշքշուք սկսվեց, ոստիկանները, բիրտ ուժ գործադրելով, բերման են ենթարկում քաղաքացիներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի ընտրված թեկնածուին երդվել:

 
 
1/3798
bottom of page