top of page

Փարաքարի համայնքապետի ընտրության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Nov 20, 2022
1 min read

Դատարանը բավարարել է ՔՊԿ Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի Փարաքար համայնքի ավագանիների հայցադիմումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իմքայլական նախկին պատգամավոր Կարեն Գրիգորյանը:


Ըստ այդմ, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար ընտրելու մասին» համայնքի ավագանու՝ 20․12․2021թ․ թիվ 1 որոշումը, այսինքն, անվավեր ճանաչել համայնքպետի ընտրության արդյունքները։


Վճիռը վերջնական է՝ ենթակա չէ բողոքարկման, եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 10 մանդատ է ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։


 
 
1/3798
bottom of page