top of page

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ճոպանուղիով են հասել ռեստորանային համալիր (տեսանյութ)

Nov 20, 2022
1 min read


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը հրավիրել է աշխատանքային ընթրիքի: Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ հրապարակել է վարչապետների երեկոյան զբոսանքի ու ընթրիքի մասին պատմող տեսանյութ։


Ընթրիքը տեղի է ունեցել Թբիլիսիի «Ֆունիկուլյոր» (ճոպանուղի) ռեստորանային համալիրում, որտեղ երկու կառավարությունների ղեկավարները հասել են թբիլիսյան ճոպանուղով՝ Մթածմինդա լեռան բարձունքից հիանալով երեկոյան Թբիլիսիի համայնապատկերով։






 
 
1/3798
bottom of page