Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Nov 20, 2022
1 min read

Անցած գիշեր Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ: Այս մասին նշված է Ղրղզստանի նախագահականի պաշտոնական կայքում:
Ժապարովը զրուցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, մտահոգություն են հայտնել զոհերի ու բռնության դեպքերի վերաբերյալ:




















