top of page

Ինչպես Փաշինյանն ու Ալիևը ժամանեցին Սոչի. ադրբեջանական մանիպուլյացիան՝ մամուլի թոփ թեմա

Nov 20, 2022
1 min read


Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մինչ Սոչիում տեղի է ունենում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպունը, համացանցում ակտիվորեն տարածվում է լուր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ ինքնաթիռից իջնելու պահին աստիճանավանդակին գորգ չի եղել փռված, իսկ Իլհամ Ալիևի իջնելու ժամանակ աստիճանավանդակը ծածկված է եղել գորգով։


MediaHub-ն ուսումնասիրությունների արդյունքում պարզեց, որ երկու երկրների ղեկավարների դեպքում էլ գորգ չի եղել։ Իսկ Ալիևի՝ գորգով ծածկված աստիճանավանդակով իջնելու նկարը հին է։


Ավելին, հին լուսանկարը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, որից հետո, երբ այլ ԶԼՄ-ներով նույնպես ակտիվորեն սկսվել է քննարկվել մանիպուլացիոն լուսանկարը, ադրբեջանական կայքերը հեռացրել են հինը և հրապարակել նոր՝ իրական լուսանկարը՝ առանց գորգի:


Արմինե Նավոյան



 
 
1/3798
bottom of page