top of page

Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ․ հայտնի է օրակարգը

Nov 20, 2022
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժափարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռախմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը», - ասված է ուղերձում։

1/3798
bottom of page