top of page

Փաշինյանի հասցեին վիրավորական գրառման համար քրեական գործ է հարուցվել ակտիվիստի նկատմամբ

Nov 20, 2022
1 min read

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան էջում լայվ է մտել՝ տեղեկացնելով, որ հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։

Ըստ նրա՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։


«Էդ ֆեյսբուքյան գրառման մեջ արվել է հայտարարություն, որտեղ Նիկոլ Փաշինյանին ասվել է «զիբիլի վրայի կատու» և «Քաջ Նազար»: Այստեղ հայհոյանք չկա, սպառնալիք չկա»,-ասել է նա ու հավելել, որ իր մասով ճնշումներ եթերներներից մեկում բացարձակ ճշմարտություն է ասել:

Մանրամասները` տեսանյութում:


1/3798
bottom of page