top of page

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ը թշնամուն հանձնելու փաստաթուղթ է ստորագրվել․ փոխնախարարը հաստատեց

Nov 20, 2022
1 min read


ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հաստատում է՝ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել բանավոր հուշագրի հիման վրա, որը ստորագել է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Լրագրողի հարցին՝ հերքո՞ւմ, թե՝ հաստատում է Մանուկյանի հայտարարությունը, ՊՆ փոխնախարարն ասաց.

«Որևէ մեկը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասում է»:

 
 
1/3798
bottom of page