top of page

Փոխհրաձգությունը Իշխանասարի ձախ հատվածում է՝ դեպի Սիսիան. փոխքաղաքապետ. «Փաստինֆո»

Nov 20, 2022
1 min read

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Գորիսում այս պահին լսվում են կրակոցներ, փոխհրաձգությունը մոտավորապես Իշխանասարից դեպի Սիսիան հատվածում է տեղի ունենում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։


«Իշխանասարի ձախ հատվածում է՝ դեպի Սիսիան։ Ներկա պահին անգամ Գորիսում լսվում են կրակոցների ձայները, ուրիշ տվյալ չունեմ, փորձում եմ պարզել՝ ինչ է կատարվում»։

Քոչարյանը նաև անդրադարձավ տեղեկություններին, թե ինտենսիվ փոխհրաձգությունը ծավալվում է Սյունիքի մարզի Ծիծեռնաքարի ուղղությամբ:

«Սիսիանի հատվածում ունենք Ծիծեռնաքար։ Իշխանասարի ու Ծիծեռնաքարի բարձունքի հատվածում է, կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, մինչև աչքովս չտեսնեմ»,- ասաց Քոչարյանը։

 
 
1/3798
bottom of page