Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով
Nov 20, 2022
1 min read

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնում են Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի թվիթերյան էջում։
«Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նրա բուժումը սկսվել է, առողջական վիճակը լավ է։ Մաղթում ենք նրան շուտափույթ ապաքինում»,- ասվում է գրառման մեջ։




















