top of page

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ

Nov 20, 2022
1 min read


Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո հանդիպել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:


Կարևորելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով: Շնորհավորելով Երևանի գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Երևանի քաղաքապետի պատասխանատու աշխատանքում:


 
 
1/3798
bottom of page