top of page

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

Nov 20, 2022
1 min read


ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են գերստեսչությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:


Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, տրանսպորտի և կապի ոլորտներում հնարավոր համագործակցության, ինչպես նաև կրթության և առողջապահության բնագավառում նախատեսված բարեփոխումներին վերաբերող հարցեր: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:




 
 
1/3798
bottom of page