ՔՊ-ն տապալեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի քննարկումը
Nov 20, 2022
1 min read

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ ներկայացնելու Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը։
Նշենք, որ դատապարտող հայտարարության հեղինակն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին և չապահովեցին քվորում՝ տապալելով խիստ կարևոր արտահերթ նիստը։




















