top of page

ՔՊ-ի թեկնածուն կազինո խաղալով ապագա է կառուցում. «Hraparak.am»

Nov 20, 2022
1 min read

Արթիկի բնակիչներն ահազանգում են, որ Արթիկի քաղաքապետի ԺՊ Արման Աջամօղլյանը, որը դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արթիկ խոշորացված համայնքի ՔՊ-ական ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուն է, քաղաքապետի աթոռին դեռ չնստած, թույլ է տալիս ապօրինի գործողություններ․ գրում է Hraparak.am-ը։ Խոսքը էլեկտրական հենասյուների վրա քարոզչության համար գովազդային վահանակների տեղադրումների մասին է` առանց ավագանու թույլտվության և համապատասխան որոշումների։ 


Արման Աջամօղլյանը բանավոր հանձնարարել է` լույսի հենասյուներին ամրացնել վահանակներ, ասելով, որ իր պատասխանատվության ներքո թող անեն այդ աշխատանքները, մարզպետի ու ոստիկանապետի «добро»-ն, կարևորը, ունենք։


Բացի սրանից, մեզ ուղարկել են նաեւ մի լուսանկար, որտեղ ՔՊ-ի՝ Արթիկի քաղաքապետի թեկնածու Անանիկ Ոսկանյանն ընկերոջ հետ խաղատանն է, ընկերն էլ լուսանկարին կից գրառում է արել․ «Ախպերս ու ես կազինո ենք խաղում, որ կառուցենք ձեր ապագան»։



 
 
1/3798
bottom of page