top of page

Իմ տեղեկություններով Վեդիում ՔՊ-ն ու «Հանրապետությունը» հրաժարվել են մանդատներից. Ռաֆիկ Անդրեասյան

Nov 20, 2022
1 min read

«Հիմա այն ժամանակաշրջանում ենք ապրում, որ կապ չունի ժողովուրդը եկել է, ընտրել է, ժողովրդին ոնց որ մատների վրա խաղացնեն անձնական շահի համար, կպած ուզում են կոկորդիլոսաբուծարանը Արարատի մարզում բացեն»,- այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ սատարում էր «Իմ հզոր համայնք»-ը դաշինքին։


Անդրեասյանը նշեց, որ տեղեկություններ ունի, որ մյուս երկու ուժերը՝ ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը այսօր հրաժարվել են բոլոր մանդատներից, իսկ հետո դիմում ներկայացրել ԿԸՀ, որպեսզի Վեդիում նոր ընտրություններ նշանակվեն։


Հիշեցնենք, որ Վեդիում «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել է 2383 ընտրող։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։


 
 
1/3798
bottom of page