top of page

Ռայիսին հաստատել է իր տարածքների եւ ճանապարհների նկատմամբ ՀՀ-ի ինքնիշխանությանը Իրանի աջակցությունը

Nov 20, 2022
1 min read



Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը կբավարարի բոլոր կողմերի շահերը եւ կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է Tasnim-ը։


Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռայիսին ընդգծել է երկու հարեւան երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային կապերի զարգացման անհրաժեշտությունը։ «Թեհրանի եւ Երեւանի միջեւ համագործակցության եւ տնտեսական փոխանակումների ընդլայնումը կբավարարի բոլոր կողմերի շահերը եւ, անկասկած, կնպաստի անվտանգությանը»,- ասել է Իրանի նախագահը։

Նա նաեւ մատնանշել է կովկասյան տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ հայտարարելով, որ «Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելն է»։ Վերահաստատելով իր տարածքների եւ ճանապարհների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությանը Իրանի աջակցությունը՝ Իրանի նախագահը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթացը։


«Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջեւ մյուս խնդիրները նույնպես խաղաղ ճանապարհով կլուծվեն՝ միջազգային սկզբունքների եւ օրենքների շրջանակներում, եւ մենք տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ականատեսը կդառնանք»,- հավելել է նա։

 
 
1/3798
bottom of page