Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ՀՀ երկու գերիների
Nov 20, 2022
1 min read

Ադրբեջանը Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ հայկական կողմին է փոխանցել երկու գերիների։ Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ»-ը։
Ընդ որում, այս պահին հայտնի չէ, թե ինչ պայմաններում և որտեղ են գերևարվել փոխանցված զինծառայողները, որոնք գերևարվել էին ադրբեջանական զորքերի կողմից։
Այսինքն, հայտնի չէ, թե նրանք 44-օրյա պատերազմի հետևանքով էին հայտնվել գերության մեջ, թե՞ Սյունիքում տեղի ունեցած թշնամական ագրեսիայի արդյունքում։




















