top of page

Ներկայացվել է հայ ռազմագերիների հայրենադարձման խնդիրը

Nov 20, 2022
1 min read


Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն այսօր հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։


Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման ոլորտում Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը և վերահաստատել Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ շարունակելու այս գործընթացը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը:


Դեսպան Խաչատրյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը։ Այս համատեքստում կարևորվել է հանձնակատարի առավել ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների հաղթահարման հարցերում։

 
 
1/3798
bottom of page