top of page

Որո՞նք են մոլորակի ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող երկրները

Nov 20, 2022
1 min read


Aeroemploi կանադական պորտալը կազմել է երկրի ամենաուժեղ ռազմաօդային ուժերի ցուցակը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, առաջին տեղում ամերիկյան ՌՕՈՒ-ն է, որի սպառազինության մեջ կա ավելի քան 3 հազար ինքնաթիռ։


Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, ԱՄՆ-ն ունի աշխարհում առավել հագեցած և տեխնոլոգիապես զարգացած մարտական ավիացիա: Ցուցակում երկրորդ տեղն են զբաղեցրել ռուսական օդատիեզերական ուժերը՝ 1900 ինքնաթիռով։ Նշվում է, որ 30 տարվա ընթացքում Մոսկվան կարողացել է զգալի թռիչք կատարել այդ ոլորտում. օդատիեզերական ուժերի սպառազինության մեջ այնպիսի կործանիչներ կան, ինչպիսիք են Սու-35-ը, Սու-34-ը: Ամենահզոր օդուժի եռյակը եզրափակում է չինական ավիացիան, որը ձևավորվել է ԽՍՀՄ-ի օգնությամբ 1949 թվականին։


1980-ականներին երկրի ռազմաօդային ուժերը խնդիրներ ունեին տեխնոլոգիաների հետ, սակայն այժմ դրանք ավելի արդյունավետ են դարձել խոր բարեփոխումների շնորհիվ։ Մոլորակի ամենանշանակալի ռազմական ավիացիաների ցուցակում տեղ են գտել հնդկական, եգիպտական, պակիստանյան, թուրքական և հարավկորեական ռազմաօդային ուժերը: Գերմանիան ավելի քան 400 ինքնաթիռների պարկով զբաղեցրել է տասներորդ տեղը։



 
 
1/3798
bottom of page