top of page

ՆԱՏՕ-ն պատրաստվում է լայնածավալ զինված հակամարտության Ռուսաստանի հետ․ ՌԴ ՊՆ

Nov 20, 2022
1 min read


ՆԱՏՕ-ն պատրաստվում է զինված հակամարտության Ռուսաստանի հետ, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը ռազմական կցորդների եւ Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ:

«Դաշինքի ռազմական շինարարությունն ամբողջությամբ վերազինվել է Ռուսաստանի հետ բարձր ինտենսիվության լայնածավալ զինված հակամարտության նախապատրաստման համար»,- ասել է գեներալ-գնդապետը:

Նա պարզաբանել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր փաստաթղթերում, այդ թվում՝ 2019 թվականի ռազմական ռազմավարությունում, մեր երկիրն ուղղակիորեն անվանում է «կոալիցիոն անվտանգության սպառնալիքների» գլխավոր աղբյուր:

Ընդ որում, նշել է Ֆոմինը, մինչ այժմ գործում է Հռոմեական հռչակագիրը, որում նշված է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն միմյանց որպես հակառակորդներ չեն դիտարկում: Կողմերը դա հաստատեցին 2010 թվականի Լիսաբոնում կայացած գագաթնաժողովում։

 
 
1/3798
bottom of page