top of page

ՌԴ զինված ուժերի տանկիստները Հայաստանում են

Nov 20, 2022
1 min read

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի ՌԴ ռազմաբազայի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Ղրիմի, Դաղստանի, Ադըղեայի, Ինգուշիայի և այլ տասնյակ զորամասերի զորավարժարաններում: Այդ մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:


Տանկիստները կրակային խնդիրները կատարում են մարտավարական խմբերում, որոնք նախատեսված են հակառակորդի պաշտպանության ճեղքման և հաջող հարձակման զարգացման համար:


Բացի այդ, տանկիստները կատարելագործել են թիրախների խոցման հմտությունները փակ կրակային դիրքերից մինչև 6 կմ հեռավորության վրա: Տանկային մեխանիկ-վարորդները տանկերի վարելու վարժանքներ են կատարել «Տանկային բիաթլոն» դաշտային մրցույթի ընտրական փուլի շրջանակներում: Տանկային ստորաբաժանումները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մարտ վարելու և պաշտպանական մարտավարություն են մշակում: Զորամասերի տանկային դասակների մարտական ներդաշնակեցումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվար:

 
 
1/3798
bottom of page