Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով
Nov 20, 2022
1 min read

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, «Կրուզեյրոյի» և «Ռեալ Վալյադոլիդի» նախագահ Ռոնալդոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիվանդության պատճառով 45-ամյա բրազիլացին ստիպված կլինի բաց թողնել «Կրուզեյրոյի» հիմնադրման 101-ամյակը նշելու միջոցառումները։




















