top of page

Ռուսաստանի փոխվարչապետն առաջիկա օրերին Հայաստան կժամանի․ հայտնի է պատճառը

Nov 20, 2022
1 min read

Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` չհստակեցնելով հստակ օրը։


Օվերչուկը, որը նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է գալու պատվիրակությամբ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։


Sputnik Արմենիայի տեղեկություններով` նիստը կկայանա դեկտեմբերի 21-22-ին:


Ալեքսեյ Օվերչուկն այժմ Ադրբեջանում է։Հիշեցնենք` ՌԴ փոխվարչապետը Հայաստան էր եկել նաև նոյեմբերի 24-ին։ Նա


Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել էր տրանսպորտային ուղիների վերականգնման հեռանկարները։

1/3798
bottom of page