top of page

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանը հայտարարություն է տարածել.

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, նոյեմբերի 14-ին «10 մլն. ծառ» նախաձեռնության շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ: Յուրաքանչյուր ոք կարող է այդ օրը հուշահամալիրի տարածքում ծառ տնկել՝ դառնալով համապետական այս կարևոր միջոցառման մասնիկը:

Բոլոր մասնակիցներին կտրամադրվի անվճար տնկիներ:

Մասնակցության համար կարող եք նոյեմբերի 14-ին ժամը 12:00-13:00 սահմաններում մոտենալ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածք, որտեղ աստիճանների սկզբնամասում Ձեզ կդիմավորեն կազմակերպության աշխատակիցները»:


1/2753
bottom of page