top of page

Սատուրնի արբանյակներից մեկի մակերեսի տակ օվկիանոս է թաքնված

Nov 20, 2022
1 min read


Փորձելով հայտնաբերել Սատուրնի Միմասի վրա երկրաբանական ակտիվություն կամ հաստատել դրա բացակայությունը Հյուսիսարեւմտյան հետազոտական ​​ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են «համոզիչ ապացույցներ», որ օվկիանոս կարող է թաքնված լինել օբյեկտի մակերեւույթի տակ: Եթե ​​վարկածը հաստատվի, ապա Արեգակնային համակարգում կհայտնվի մեկ այլ կյանքի համար պիտանի պոտենցիալ վայր, հաղորդում է 3dnews.ru-ն՝ հղում անելով The Verge-ին։


Այլմոլորակային կյանքի որոնման ծրագրի համար առաջին թեկնածուն են համարվում Սատուրնի արբանյակը՝ Էնցելադը եւ Յուպիտերի արբանյակը՝ Եվրոպան։ Գիտնականների կարծիքով՝ Էնցելադը նույնիսկ պարունակում է անհրաժեշտ նյութեր՝ պահպանելու ծովի ջրի բաղադրությունը, որը ժայթքում է իր գեյզերներից՝ Հարավային բեւեռի մոտ։


Ե՛վ Էնցելադը, եւ՛ Եվրոպան ցույց են տալիս երկրաբանական ակտիվության նշաններ, ինչը վկայում է ջերմության աղբյուրի հավանական առկայությունը: Սակայն Միմասի մակերեսը բառացիորեն պատված է խառնարաններով, որոնցից մեկը՝ Հերշելը, ունի 130-ից 140 կմ տրամագիծ, ինչը լուսինը դարձնում է «Աստղային պատերազմներից» «մահվան աստղի» նման։

 
 
1/3798
bottom of page