Սայաթ Շիրինյանին դիմակավորված անձինք տարել են անհայտ ուղղությամբ
Nov 20, 2022
1 min read

Yerevan.Today-ը գրում է․
Տեղեկություն ստացանք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին դիմակավորված անձինք իր տան բակից տարել են անհայտ ուղղությամբ։
Տեղեկությունը կայքը փորձեց ճշտել ոստիկանությունից։
Լրատվական բաժնից ասացին, որ տեղեկություն չունեն և խոստացան կես ժամից ճշտել։ Փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ-ից, սակայն ԱԱԾ լրատվական բաժնը զանգերին չի պատասխանում։ Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանին կապ հաստատեցինք, որը ևս որևէ տեղեկություն չուներ, թե որ մարմինն է բերման ենթարկել և ինչ պատճառով։




















