top of page

Շահեն Հարությունյանին ոստիկանություն են հրավիրել․ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է

Nov 20, 2022
1 min read


«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը Ոստիկանություն է հրավիրվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։


«Քիչ առաջ հրավիրվել էի Ոստիկանություն:


Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ, նյութեր են նախապատրաստվում՝ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:


Ահա, թե ինչ է լինում, երբ երկիրը վստահվում է մի աթոռապաշտ դավաճանի, ով խայտառակ կապիտուլացիայի է ենթարկում պետությունը, և այդքանից հետո կրկին վերարտադրվում է՝ ստանձնելով երկրի ղեկավարումը:


Նիկոլ Փաշինյան ազգադավը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ ինձ չեն կարող լռեցնել: 14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշականն է այն, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում տեսել, թե ինչպիսի քամահրական դիրքորոշումներ եմ ունենում ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ:


Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»,- նշել է Հարությունյանը:



 
 
1/3798
bottom of page