top of page

Շատ ահավոր վիճակում եմ․ ադրբեջանցիների վրա նռնակ նետած Միրզոյանի կինը տեղյակ չէ ամուսնու ճակատագրից

Nov 20, 2022
1 min read

Այսօր ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Նորայր Միրզոյանի կինը՝ Սուսաննան, տեղեկություն չուներ ամուսնու գտնվելու վայրի և որպիսության մասին:


«Չգիտեմ, ճիշտն ասած, լավ վիճակում չեմ, շատ ահավոր վիճակում եմ»,- ասաց նա 24News-ին ու չշարունակեց խոսակցությունը։


Ավելի վաղ հայտնել ենք, որ առավոտյան Նորայր Միրզոյանը նռնակ էր նետել Շուշիի ճանապարհին հերթապահություն իրականացնող ադրբեջանցիների ուղղությամբ՝ ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների:

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:



 
 
1/3798
bottom of page