Շնորհավոր ձեր նոր աշխատավայրը. Փաշինյանն այցելել է Արաքսի Քաղաքացիների սպասարկման գրասենյակ. Տեսանյութ
Jan 6, 2024
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այցելեցի Արաքսի համայնքապետարանի շենքում հիմնված Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 55.3 մլն դրամ է: Այն իրականացվել է Հայաստանի կառավարության, Արաքսի համայնքապետարանի և GIZ համագործակցությամբ:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվել է նաեւ համայնքապետարանի շենքը»:




















