top of page

Շրջակա միջավայրին հասցվել է 39 միլիոն դրամի վնաս

Nov 20, 2022
1 min read

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի նոյեմբերի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ


Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 39.616.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Նախկինում արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է 30.529.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.740.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:


Մասնավորապես`


Բուսական աշխարհի պահպանության ոլորտ


Արձանագրված 35 դեպքով հաշվարկվել է 39.603.980 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված։


Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 30.529.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:


Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ


Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 12.210 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։


Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ


Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել


Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 640.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Պետական փորձաքննություններ


Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում


Արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 19 գործ (ընդհանուր՝ 1.755.900 ՀՀ դրամ)։


Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.012.903 ՀՀ դրամ:


Ստուգումների վերաբերյալ


Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից՝


2-ը՝ արտադրություն,


1-ը՝ ընդերքօգտագործում,


1-ը՝ ձկնաբուծություն,


1-ը՝ թափոնի տեղադրում:


Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 586.738.802 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։


 
 
1/3798
bottom of page