Ադրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է գործարկել դեպի Շուշի և Ակնա
Nov 20, 2022
1 min read

Երկուշաբթի օրվանից Ադրբեջանի մայրաքաղաքից դեպի Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողությանն անցած Շուշի և Ակնա քաղաքներ սկսել են գործել կանոնավոր ավտոբուսային երթուղիներ։
Այսօր վաղ առավոտյան Բաքու-Շուշի-Բաքու և Բաքու-Ակնա-Բաքու երթուղիներով առաջին կանոնավոր ավտոբուսները շարժվել են: Այս ուղղություններով ուղևորություններ կիրականացվեն շաբաթական երկու անգամ։




















