top of page

Կանխատեսվում է ծալովի սմարթֆոնների շուկայի աճ

Nov 20, 2022
1 min read


2022 թվականին մի շարք պատճառներով ծալովի սմարթֆոնների շուկան աճ կգրանցի։ Այս մասին տեղեկացնում է TechRadar պարբերականը։


Մեդիա-հեղինակներն ուսումնասիրել են ծալովի էկրանով դևայսների շուկան և կանխատեսել, որ այդ սարքրեի շուկան աճելու է։ Դա, առաջին հերթին, պայմանավորված կլինի նոր տեսակի սմարթֆոնների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների էժանացմամբ։


«Նոր տեխնոլոգիաները միշտ թանկ են, քանի դեռ սովորական չեն դառնում, և սա վերաբերում է նաև ծալովի էկրաններին»,- նշել են հեղինակները։


Մասնագետները նաև համոզված են, որ 2022թ. ծալովի հեռախոսների շուկայում ուժեղ մրցակցություն կլինի. միանգամից մի քանի առաջատար բրենդներ կպայքարեն այդ հատվածի սպառողների համար։ Ճկուն դիսփլեյով իրենց սարքերը կցուցադրեն TCL-ը, Realme-ը, Vivo-ն, Google-ը, Apple-ը և այլ ընկերություններ։

 
 
1/3798
bottom of page