top of page

Տասը րոպե է՝ ինչ սկսել են, ինձ թվում է ԱԿ 74 փոքր հրաձգային զինատեսակից են կրակում. Սոթքի բնակիչ

Nov 20, 2022
1 min read

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում տեսանելի են կրակոցները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։


«Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը։ Զանգահարում եմ, պատասխանող չկա, լույս է ուղղակի երևում։ Տասը րոպե է՝ ինչ սկսել են, ինձ թվում է ԱԿ 74 փոքր հրաձգային զինատեսակից են կրակում»,- ասաց Խաչատրյանը, հավելելով, որ կրակոցները տեսանելի են Սոթքի հանքի մոտակա հատվածից։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել և այս պահին էլ փոխհրաձգությունը շարունակվում է:

 
 
1/3798
bottom of page