Սպիտակ տանն Օմիկրոն շտամ է հայտնաբերվել
Nov 20, 2022
1 min read

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը հասել է ԱՄՆ նախագահի նստավայր: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Թե կոնկրետ ով կամ ովքեր են Սպիտակ տանը վարակվել կորոնավիրուսով, Բայդենը չի հստակեցրել։ Սակայն ավելացրել է, որ Օմիկրոնն արդեն գերիշխող է դարձել Միացյալ Նահանգներում:
Նրա խոսքով՝ վարակը շատ հեշտ է փոխանցվում, ուստի նույնիսկ լիարժեք պատվաստված մարդիկ են վարակվում։
Առաջին անգամ Օմիկրոնի մասին հայտարարել էր Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարարությունը նոյեմբերի վերջին։ Ներկայումս շտամն արդեն կա 106 երկրում:




















