top of page

Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

Mar 29, 2024
1 min read

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության հաղորդամբ, միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

Հաղորդվում է, որ սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում:

Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե:

1/3798
bottom of page