top of page

Սուրբ Ծննդի պատարագ՝ Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Nov 20, 2022
1 min read


Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պատարագ է մատուցվել՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ։

Հարյուրավոր հավատավորների հետ պատարագին մասնակցել են նաև Ծառուկյան ընտանիքի անդամները։


Պատարագին հաջորդել է Ջրօրհնեքի կարգը․ պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնել է ջուրը։ Հավատացյալներն այդ ջրից տուն են տարել՝ որպես օրհնություն ու դարման՝ հիվանդների համար։


Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ջրօրհնեքի խաչքավորն է եղել Հովհաննես Ծառուկյանը։ Ծիսակարգի խաչքավոր Հովհաննես Ծառուկյանի անունից հավատավոր ժողովրդին նաև մատաղ է մատուցվել։

 
 
1/3798
bottom of page