top of page

Ընկեր-բարեկամներին անգործ չի թողել․ ովքե՞ր են Սուրեն Պապիկյանի՝ պաշտոններ ստացած հարազատները

Nov 20, 2022
1 min read


2018թ-ի իշխանափոխությունից հետո Սուրեն Պապիկյանի պաշտոն ստանալը դրական է ազդել նաև նրա ընկեր-կուրսեցի-բարեկամների վրա։ Պապիկյանի՝ կառավարությունում պաշտոն ստանալուց հետո նրա մի շարք հարազատներ ու մտերիմներ տարբեր գերատեսչություններում պաշտոններ են ստացել։ Մասնավորապես՝ Պապիկյանի հորեղբոր որդին՝ Արազ Պապիկյանը նախ 2018-2020թթ․ զբաղեցրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալի, ապա 2020թ․-ից՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնները։

Պապիկյանի մեկ այլ ազգական՝ Արթուր Ռուդիկի Պապիկյանը նշանակվեց Գյումրու համայնքապետի տեղակալ։


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով Պապիկյանի մտերիմ ընկերն ու համակուրսեցին է, նախ «Իմ քայլ»-ի ցուցակով ընտրվեց պատգամավոր, ապա նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։


Պապիկյանի ընկերական միջավայրից է նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը և վերջինիս ղեկավարած աշխատակազմի ստորաբաժանումների մի շարք ղեկավարներ։


Պապիկյանի համալսարանական ընկերներից շատերն այժմ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, որը տևական ժամանակ ղեկավարել է Սուրեն Պապիկյանը, ևս քիչ չեն նրա մերձավորները, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, այդ թվում՝ նախարարության կազմում գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմում։


Պետական կառավարման համակարգում Պապիկյանի մերձավորների ցանկն այսքանով չի սահմանափակվում։ Վերջինիս հայրենի Լոռու մարզում ևս պաշտոնյաներից շատերը պատահական մարդիկ չեն։


Արմինե Նավոյան

 
 
1/3798
bottom of page