Այսօր հակառակորդի կրակոցից զոհված Սուրեն Սաֆարյանը 19 տարեկան էր (լուսանկար)

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունեցել է մեկ զոհ: Ըստ տեղեկությունների, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, վիրավորում ստացած զինծառայողը մահացել է:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.), որը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր։
Mediahub.am-ի տեղեկություններով 19-ամյա զինծառայողը բանակ զորակոչվել էր նախորդ տարի։ Ազգությամբ եզդի էր։

Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։




















