top of page

Սահմանային վիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները․ պատգամավոր

Nov 20, 2022
1 min read


ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել։


Այս պահին տիրող իրավիճակի մասին հավաստի լուրեր իմանալու համար անմիջապես կապվեցի Գեղամասար համայնքի ղեկավարի՝ Հակոբ Ավետյանի հետ։


Համայնքապետը նշեց, որ այս պահին իրավիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները, և խոսվում է մեկ զոհի մասին։


Հետեւողականորեն սպասում եմ ՊՆ պաշտոնական հայտարարությանը. միգուցե լարվածության այլ օջախներ էլ կան»:



 
 
1/3798
bottom of page