Թալին-Հոռոմ բնակավայրի հատվածում երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված
Nov 20, 2022
1 min read

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկ հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Կոչ ենք անում վարորդներին վերակառուցված ճանապարհին չգերազանցել արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Նշենք, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47կմ»։




















