top of page

Թալինի համայնքապետ ընտրվեց ՔՊ-ից Տավրոս Սափեյանը

Nov 20, 2022
1 min read

Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:


Նշենք, որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը:


Թեկնածուին առաջադրելու մասին ավագանու նիստում հայտարարարեց «Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը՝ նշելով, որ ուժի մեջ է մնում ընդդիմության ստորագրած համաձայնության հուշագիրը՝ կոալիցիա կազմել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:


Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն կուսակցության ցուցակի առաջին համար Տավրոս Սափեյանն է, ով եւս առաջադրվեց որպես համայնքապետի թեկնածու:


Տավորս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:

1/3798
bottom of page