Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում
Nov 20, 2022
1 min read

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ մարտեր են ընթանում նաև Տավուշի հատվածում։ MediaHub.am-ի՝ Տավուշի աղբյուրները հայտնում են, որ այս պահին այնտեղ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ և մարտական գործողություններ չեն ընթանում։
Ավելի վաղ MediaHub.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասարի հատվածում ևս իրավիճակը հանգիստ է։ Այս պահին մարտական գործողություններ են ընթանում Սյունիքի մարզում։
Արմինե Նավոյան




















