Ինչ տեխնիկական բնութագիր ունեն ռուսական ուղղաթիռները, որոնց ձեռքբերմամբ հետաքրքրված է Հայաստանը

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը և ԱՄԷ-ն, հետաքրքրված են ռուսական հարվածային ԿԱ-52Մ և Մի-28ՆԷ ուղղաթիռներով։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։ ԿԱ-52Մ «Ալիգատորը» ռուսական նոր սերնդի հետախուզական հարվածային ուղղաթիռ է, ունակ է խոցել զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկա, կենդանի ուժ և օդային թիրախներ՝ ռազմադաշտում։ ԿԱ-52-ի արդիականացված տարբերակն է։ Այն առաջին անգամ օդ է բարձրացել 2020թ-ի օգոստոսին։ Ուղղաթիռի անձնակազմը 2 անձից է բաղկացած, երկարությունը 16 մ է, ֆյուզելաժի երկարությունը՝ 14,2 մ։ Առավելագույն թույլատրելի արագություն՝ 250 կմ/ժ է։ Մի-28ՆԷ-ն մարտական ուղղաթիռ է, որը նախատեսված է որոնելու և ոչնչացնելու համար օրվա ցանկացած ժամի՝ զրահամեքենայի և չդրոշմավորված տեխնիկայի, հակառակորդի կենդանի ուժի, փոքր արագությամբ օդային թիրախների, ինչպես նաև զորքերի պաշտպանությունն ու կրակային աջակցությունը ապահովելու համար: Ուղղաթիռն ունի բարձր մարտական կենսունակություն օդում՝ անձնակազմի խցիկների, կենսական կարևոր համակարգերի և ագրեգատների հզոր զրահամեքենաների և ջերմային ՀՍՆ-ով հրթիռների խոցումից պաշտպանության միջոցների վերազինման հաշվին:
Մի-28ՆԷ-ն կարող է կիրառվել բարձրլեռնային և օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում, ինչպես նաև ունի մինչև 4000 մ բարձրությունների վրա տեղակայված գրունտային հարթակների վրա բազավորման հնարավորություն:
Ուղղաթիռի առավելագույն քաշը 12100 կգ է, նորմալ թռիչքային զանգվածը՝ 10900 կգ, առավելագույն արագությունը 300 կմ/ժ։ Անձնակազմը բաղկացած է 2 հոգուց։
Արմինե Նավոյան




















