Տեսանյութ աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության մասին
Nov 20, 2022
1 min read

Աշխատանքային իրավունքների խախտումների հիմնական պատճառներից է այն, որ աշխատողները իրազեկված չեն լինում, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն: Տեղյակ չեն լինում, թե ինչի համար է անհրաժեշտ աշխատանքային պայմանագիրը, ինչպես է այն կնքվում և ինչ պետք է պարունակի: Այդ մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Մինչդեռ, պատշաճ ձևակերպված աշխատանքային պայմանագրի առկայությունն աշխատանքային իրավունքների երաշխավորման անփոխարինելի գրավական է:
Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ:
Տեսանյութը պատրաստվել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:




















